Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տեսան, որ լավ ապրելու համար դեմոկրատիայի իմիտացիան էլ վատ բան չի

Տեսան, որ լավ ապրելու համար դեմոկրատիայի իմիտացիան էլ վատ բան չի
19.06.2024 | 11:14

Աշխարհում կատարվող լուրջ գործերից և իրադարձություններից շատ հեռու լինելու պատճառով մենք, չունենալով իրական լիարյուն կյանք, որը սովորաբար լի է լինում բազմադեմ պայքարով ու դրա հետ կապված ուժերի գերագույն լարումով, այն փոխարինել ենք կյանքի բազմակողմանի իմիտացիայով։

Լսել ենք, որ դեմոկրատիան լավ բան է, քանի որ դեմոկրատական երկրներում մարդիկ լավ են ապրում և առանց հասկանալու նրանց լավ կյանքի քաղաքական, տնտեսական ու հոգեբանական արմատները, ասում ենք, որ մենք էլ ենք դեմոկրատ։

Նրանք ասում են, որ իրենք մարդասեր են, այլասեր են, կենդանասեր են, ունեն չգերազանցված ու խիստ պրոգրեսիվ արժեքային համակարգ, որը հասել է ԼԳԲՏ տեսակի մտածելակերպի և, մի խոսքով, աշխարհի ամենալավ բաների կրողն են, ու հենց դրա համար էլ բոլորը պետք է ձգտեն իրենց նմանվել։

Մերոնք էլ ամբողջ հոգով ձգտում են դրան, քանի որ ո՞վ չի ուզի լավ ապրել, բայց քանի որ դեմոկրատիան ինքը շատ բարդ կենդանի է, և նրա հաջողությունների մի մասն էլ ծածկված է անթափանց շղարշով, ապա վերջիվերջո մերոնք թագավորի փոքր տղայի նման մատը կծում են ու մտածում, որ այստեղ մի բան կա, քանի որ պարզվում է՝ լավ ապրելու համար իրեն դեմոկրատ հայտարարելը քիչ է։

Եվ հետո էլ, մերոնցից մի քիչ ավելի խոր մտածողներն էլ տարբեր գրքեր կարդալով իմանում են, որ բոլոր ժամանակներում միշտ էլ եղել են համեմատաբար լավ ապրող ժողովուրդներ, բայց նրանք դեմոկրատ լինելուց շատ հեռու են եղել։

Այ քեզ բա՜ն, ուրեմն կարելի է նաև լավ ապրել առանց դեմոկրատ լինելու, իսկ նույն գրքերը մի անգամ էլ կարդալով, պարզվում է, որ այդ լավ ապրողները միշտ էլ եղել են ամենաուժեղները, որոնք, ինչքան էլ զարմանալի է, իրենց թույլ են տվել թալանել ուրիշներին, որն էլ շատ էական դեր է ունեցել նրանց լավ ապրելու գործում։

Եվ հետո էլ պարզվում են նաև ուրիշ բաներ, օրինակ, որ լավ ապրող դեմոկրատները դեմոկրատ են միայն իրենց երկրի ներսում և դեմոկրատ չեն իրենց ազդեցության ոլորտում գտնվող ուրիշների նկատմամբ, քանի որ ինչքան էլ ուզենաս, չես կարող սիրով բացատրել սիփայիներին թնդանոթի բերանին կապելն ու կրակելը։

Մերոնք այսքան բանը ու էլի ուրիշ շատ բաներ իմանալով, տեսան, որ լավ ապրելու համար դեմոկրատիայի իմիտացիան էլ վատ բան չի, բայց դրա համար ամենակարևորը արժեքային համակարգի իմիտացիան է, ներառյալ ԼԳԲՏ-ն ու մարդկանցից ավելի կենդանիներին սիրելը։

Հետո էլ, քանի որ լավ ապրելու համար թալանել կարողանալը կարևոր է և, համեմատաբար թույլ լինելով, ուրիշներին էլ չես կարող թալանել, սուսուփուս անցնում ես քո ժողովրդին թալանելու «սուրբ» գործին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6885

Մեկնաբանություններ